Քաղաքացիություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Դիմում-հարցաթերթիկ

Գերմանիայում ՀՀ դեսպանության բանկի հաշվեհամար


Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:
ՀՀ Կառավարությունը 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Պարզեցված կարգով` առանց վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերեն լեզվի իմացության պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար  Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև օտարերկրյա պետություններում  Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հետևյալ անձինք.
 ----
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը`

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը  անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

- դիմում,
- անձնագիրը և դրա պատճենը,
- 35x45 չափի 6 գունավոր լուսանկար,
- ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը,
- երեխայի ծննդյան  վկայականը և դրա պատճենը,
- զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար),
- այլ պետության քաղաքացիություն ստանալու մասին հավաստագիրը,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:


Գերմաներեն լեզվով տրված ամուսնության և ծննդյան վկայականները, ինչպես նաև քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ հավաստագիրը (Einbürgerungszusiocherung) պետք է լինեն «Apostille»-ով հաստատված:


Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերած  Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի կիրառումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները`

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու եւ երկքաղաքացիության հետ կապված որոշ հարցերի պարզաբանում
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր