Լուրեր

30.03.2019 • Դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

Մարտի 30-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ցուխաու համայնք: Վերջինս 2017թ.-ից գործընկերություն է հաստատել ՀՀ Գետափ համայնքի հետ՝ այդպիսով դառնալով հայ-գերմանական համայնքային համագործակցության առաջին օրինակը: Այս օրերին Ցուխաուում է գտնվում նաև Գլաձոր համայնքի պատվիրակությունը:

30.03.2019 • ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումներին

Մարտի 29-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալվեցին Բրանդենբուրգի Է. Կանտի անվան դպրոցի ֆրանսախոս սաները՝ Բեռլին և Բրանդենբուրգ երկրամասերում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում: Մարտի 30-ին Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի շաբաթն ամփոփող միջոցառում՝ «Ֆրանկոֆոնիաների տոն», որին այս տարի ևս առանձին տաղավարով մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանը: Միջոցառման կարգախոսն էր «Համերաշխություն մեր մշակույթների միջև»:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր