Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Շլեզվիգ-Հոլշտայն երկրամաս

20.06.2018

Կից լուսանկարներ

Besuch des Botschafters in Schleswig-Holstein

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 20-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Շլեզվիգ-Հոլշտայն երկրամաս:
 
Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ընդունեց երկրամասի վարչապետ Դանիել Գյունտերը (ՔԴՄ կուսակցություն): Ողջունելով դեսպանին` վարչապետն ընդգծեց ԳԴՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համագործակցության կարևորությունը: Նա հավելեց, որ Հայաստանի երիտասարդները հայտնի են իրենց համբավով Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում. մասնավորապես, Լյուբեկի և երկրամասի մայրաքաղաք Քիլի համալսարաններում սովորում են հայաստանցի ուսանողներ, իսկ Լյուբեկյան հայտնի երաժշտական փառատոնը փաստացի ամեն տարի ունենում է հայ մասնակիցներ:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սմբատյանը կարևորեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը Հայաստանի և Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի միջև` շեշտը դնելով տնտեսական, հատկապես, գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև կրթամշակութային և գիտական կապերի խորացման վրա:
 
Տեղեկանք. Շուրջ 3 մլն բնակչություն ունեցող Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասն արդյունաբերական-գյուղատնտեսական զարգացվածությամբ առաջիններից է ԳԴՀ-ում։ Զարգացած են հատկապես նավաշինությունը, մեքենաշինությունը, ձկնորսությունը, սննդի և տեքստիլ արդյունաբերությունը։ Երկրամասում են գտնվում եվրոպական մեծ` Լյուբեկի և Քիլի նավահանգիստները։
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր