Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը Ֆրաունհոֆեր ինստիտուտի ղեկավարության հետ

07.02.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը Ֆրաունհոֆեր ինստիտուտի ղեկավարության հետ

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների հռչակավոր «Ֆրաունհոֆեր» (Fraunhofer) ինստիտուտի նախագահության Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն դր. Յենս Նոյգեբաուերի (Jens Neugebauer) հետ:
 
Կողմերն անդրադարձան նախորդ տարի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԳԴՀ այցի ընթացքում ինստիտուտում կայացած հանդիպմանը և Հայաստանի հետ կառույցի հետագա համագործակցությանն առնչվող հարցերին:
 
Երկուստեք վստահություն հայտնվեց, որ գործընկերության խորացման համար առկա է լուրջ պոտենցիալ ինչպես ինդուստրիալ, այնպես էլ տեղեկատվական և բարձր տեխնոգիաների, ավտոմատացման համակարգերի, ռոբոտաշինության և մի շարք այլ ոլորտներում:
 
Տեղեկանք.
 
Եվրոպայի խոշորագույն ինստիտուտներից մեկը հանդիսացող «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը միավորում է 70-ից ավելի գիտահետազոտական կենտրոններ: Այն գործունեություն է ծավալում ոչ միայն Գերմանիայում, այլև աշխարհի մի շարք երկրներում, որն ուղղված է տնտեսության և շուկայի պահանջների բավարարմանն թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում: Ինստիտուտը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ դաշտի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: 2016թ.-ից «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը համագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակներում։
 
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր