Լուրեր

Հանովեր քաղաքում կկայանա «Մենք կապրենք նաև Բաբելոնից հետո. հայերի և հրեաների գոյության փորձը» միջազգային համաժողով

12.02.2019

Կից լուսանկարներ

Հանովեր քաղաքում կկայանա «Մենք կապրենք նաև Բաբելոնից հետո. հայերի և հրեաների գոյության փորձը» միջազգային համաժողով

Հանովեր քաղաքում կկայանա «Մենք կապրենք նաև Բաբելոնից հետո. հայերի և հրեաների գոյության փորձը» միջազգային համաժողով

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 24-27-ը Հյուսիսային Գերմանիայի երրորդ խոշորագույն քաղաք, ԳԴՀ Ներքին Սաքսոնիա երկրամասի մայրաքաղաք Հանովերում տեղի է ունենալու «Մենք կապրենք նաև Բաբելոնից հետո. հայերի և հրեաների գոյության փորձը. տեղահանման, արտաքսման և ոչնչացման միջև» խորագրով միջազգային համաժողով, որը նախաձեռնվել է Հրեական երաժշտության եվրոպական կենտրոնի և Գերմանահայկական միության կողմից՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Միջոցառման պաշտոնական աջակցողներն են նաև Ներքին Սաքսոնիա հիմնադրամը, «Գերմանական հետազոտական միավորում» հիմնադրամը, Դր. Բուհմանի անվան միջկրոնական փոխըմբռնման հիմնադրամը, Դաշնային երկրամասի մայրաքաղաք Հանովերի մշակութային վարչությունը, Ներքին Սաքսոնիա երկրամասի գիտության և կրթության նախարարությումը:

Քառօրյա համաժողովին ելույթներ կունենան մի շարք անվանի գիտնականներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսրայելից և այլ երկրներից:
 
Համաժողովի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով.
 
 
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր