Լուրեր

1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասում

13.02.2019

Կից լուսանկարներ

1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասում

1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասում

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 13-ին Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Կարմիր խաչի կենտրոնակայանում տեղի ունեցավ 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին, ի թիվս այլոց, ավելի քան 20 կամավորներ, ովքեր 1988թ. ամիսներ շարունակ իրենց աջակցությունն էին ցուցաբերում Լենինականում, Սպիտակում և Ստեփանավանում երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
 
Միջոցառմանը մասնակցում էին նաև Ռայնլանդ-Պֆալց երկրամասի ներքին գործերի պետքարտուղար Ռանդոլֆ Շտիխը (Randolf Stich), Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանեանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը, ինչպես նաև երկրամասի խորհրդարանի՝ Լանդթագի անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ:
 
Բացման խոսքով հանդես եկավ Կարմիր խաչի երկրամասային կառույցի նախագահ Մանուել Գոնցալեսը: Այնուհետև ներկաներին դիմեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս, շնորհակալություն հայտնելով ներկա բոլոր կամավորներին և Գերմանական Կարմիր խաչին, նշեց, որ մարդասիրությունը սահմաններ չի ճանաչում, և այն, որ Գերմանական Կարմիր խաչն առ այսօր դեռ տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում՝ ոչ միայն Գյումրիում և Սպիտակում, դրա վառ վկայությունն է:
 
Միջոցառման ավարտին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը պատվոգրեր հանձնեց կամավորներին՝ ի նշան խորին շնորհակալության 1988թ. ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:
 
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր