Լուրեր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի այցը Բեռլին

01.03.2019

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի այցը Բեռլին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի այցը Բեռլին

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 28-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը հանդիպում ունեցավ Բեռլինի «Topographie des Terrors» թանգարանի փոխտնօրեն Քլաուս Հեսսեի (Klaus Hesse) հետ:

Հանդիպմանը Քլաուս Հեսսեն ներկայացրեց իրենց թանգարանի գործունեության հիմնական ուղղությունները, առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Կողմերը երկուստեք կարևորեցին հիշողության պահպանման քաղաքականությունը և այդ ոլորտում թանգարանների գործունեությունը:

Մարտի 1-ին կայացավ Հարություն Մարությանի հանդիպումը «Եվրոպայում սպանված հրեաների հուշարձան» հիմնադրամի տնօրենի տեղակալ դր. Ուլրիխ Բաումանի (Ulrich Baumann) հետ: Վերջինս հյուրին ներկայացրեց հուշահամալիրի գործունեությունը: Հարություն Մարությանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

Նույն օրը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը հյուրընկալվեց «Հիշողություն, պատասխանատվություն և ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեաս Էբերհարթի (Andreas Eberhardt) մոտ:

Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ կատարեցին փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր