Լուրեր

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Բեռլինում

24.04.2019

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Բեռլինում

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Բեռլինում

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 24-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Բեռլինի Սբ. Հեդվիգի տաճարի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։

Այնուհետև, Բեռլինի Ֆրանսիական տաճարում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կողմից՝ Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային միության, Բեռլինի հայ համայնքի և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ, կազմակերպվեց հիշատակի երեկո՝ նվիրված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Միջոցառմանը ելույթ ունեցավ Համբուրգի համալսարանի պրոֆ. դր. Էլկե Հարթմանը (Elke Hartmann)։ Այնուհետև ՀՀ դեսպանության հրավերով Գերմանիա ժամանած տաղանդավոր երիտասարդ հայ երաժիշտներ, Երևանի Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի սաներ Գուր Սարգսյանի, Աիդա Ավանեսյանի, Անի Բադեյանի և Բեռլինի կոնսերվատորիայի ուսանող Ժոռա Սարգսյանի կատարմամբ հնչեցին հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ։ Միջոցառման ավարտին Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք կատարեց։

Հուշ-երեկոյին ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, ԳԴՀ ԱԳՆ, ինչպես նաև պետական և քաղաքային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, ԳԴՀ քաղաքական հիմնադրամների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր