Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ելույթը Քյոլնում Մայիսի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի թեմական խորհրդի հրավերով տեղի ունեցավ Թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպի

24.05.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ելույթը Քյոլնում     Մայիսի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի թեմական խորհրդի հրավերով տեղի ունեցավ Թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագը:  Պատարագին և ե

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ելույթը Քյոլնում     Մայիսի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի թեմական խորհրդի հրավերով տեղի ունեցավ Թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագը:  Պատարագին և ե

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի թեմական խորհրդի հրավերով տեղի ունեցավ Թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագը:

Պատարագին և եպիսկոպոսական պաշտոնամուտի արարողությանը ներկա էին Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը (Henriette Reker), Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դաշնային, եվրոպական և արտաքին քաղաքական հարցերով նախարար դր. Շտեֆան Հոլթհոֆ-Պֆյորթները (Stephan Holthoff-Pförtner), պատգամավորներ, Գերմանիայի կաթոլիկ և բողոքական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը և այլք:

Պատարագի ավարտին ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհավորելով Սերովբե Սրբազանին եպիսկոպոսական ձեռնադրության կապակցությամբ՝ դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը հպարտ է լինել աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրը. «Այդ հպարտության սիրտը և զարկերակը Հայ Առաքելական եկեղեցին է` իր բազմադարյա պատմությամբ»:

Տեղեկանք. Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եպիսոպոսության աստիճան շնորհեց գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր