Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի աշխատանքային այցը Սաար երկրամաս

01.07.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի աշխատանքային այցը Սաար երկրամաս

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի աշխատանքային այցը Սաար երկրամաս

 

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 1-ին Գերմանիայեւմ ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաար երկրամաս։

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի խորհրդարանի` Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանին (Stephan Toscani)։ Վերջինիս հետ քննարկվեց խորհրդարանական համագործակցության հարցերի լայն շրջանակ և ամփոփվեցին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` ընթացիկ տարվա մարտին նաև Սաար երկրամաս կատարած պաշտոնական այցի արդյունքները` հատուկ ուշադրություն դարձնելով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։

Նույն օրը դեսպան Սմբատյանը հանդիպեց Սաարի համալսարանի ղեկավարությանը։ Անդրադարձ կատարվեց Երևանի պետական համալսարանի և Սաարի համալսարանի միջև առկա ակտիվ փոխգործակցության շրջանակների հետագա խորացման հեռանկարներին։

 

Հուլիսի 1-ին Սաար երկրամասի կոնսերվատորիայի համերգասրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգ։ Բացման խոսքով հանդես եկան Կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆ. Վոլֆգանգ Մայերը և դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կոմիտասի և հայ դասականների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, Սաարի կոնսերվատորիայի պրոֆեսորներ Տաթևիկ Մոկացյանը, Գրիգոր Ասմարյանը,ինչպես նաև ջութակահարներ Զարուհի Ամիրաղյանը, Աիդա Պետրոսյանը, Արթուր Կուրղինյանը, Ժուլյե Հերմերը, ալտահար Անաստասիա Լոբոտան, թավջութակահար Պյեր Շաֆը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր