Լուրեր

ԳԴՀ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացման արարողության

08.07.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացման արարողության

ԳԴՀ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացման արարողության

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 9-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացմանը նվիրված հանդիսավոր արարողություն։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին Բավարիա երկրամասում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Մյունխեն) դր. Քրիստինե Զասսեն (Christine Sasse), ինչպես նաև ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը (Johannes Singhammer)։

Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Անդրադառնալով Բավարիա երկրամասի և Հայաստանի միջև առկա դարավոր հարաբերություններին` դեսպանը վստահություն հայտնեց, որ պատվավոր հյուպատոսն իր գործունեությամբ կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը։ ՀՀ դեսպանը հատկապես ընդգծեց տնտեսական փոխգործակցության զարգացման կարևորությունը` հաշվի առնելով Գերմանիայում Բավարիա երկրամասի տնտեսական ներգրավվածության գործոնը։

Միջոցառման ընթացքում հայ և օտարազգի հայտնի կոմպոզիտորների կատարումներով հանդես եկավ պրոֆ. Կորյուն Ասատրյանի և Էնրիկե Ուգարտեի (Enrique Ugarte) «Konzert Duo Fortezza» դուետը։

Երեկոյին ներկա էին Բունդեսթագի և երկրամասի խորհրդարանի` Լանդթագի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր