Լուրեր

Դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը Գերմանիայի Դաշինք 90/Կանաչներ կուսակցության դաշնային նախագահի հետ

31.07.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը Գերմանիայի Դաշինք 90/Կանաչներ կուսակցության դաշնային նախագահի հետ

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 31-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։

Դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, կառավարության քաղաքականությունը տնտեսության, բնապահապանության և այլ բնագավառներում: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին:

Երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական, ինչպես նաև մշակութային և գիտական կապերի աշխուժացման ուղիները: Ընդգծվեց քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության հետագա ամրապնդման գործընթացում:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր