Լուրեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Գերմերսհայմ` ԳԴՀ-ում նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ հանդիպման նպատակով

05.08.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Գերմերսհայմ` ԳԴՀ-ում նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ հանդիպման նպատակով

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Գերմերսհայմ` ԳԴՀ-ում նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ հանդիպման նպատակով

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Օգոստոսի 5-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Բարսեղյանը Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Գերմերսհայմ քաղաքի ռազմաբազայում հանդիպում ունեցան ռազմաբազայի հրամանատարական կազմի և նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ։

Հրամանատարական կազմի հետ հանդիպմանն ընդգծվեց գերմանական հրամանատարության ներքո ՀՀ խաղաղապահների կողմից իրականացվող ծառայության կարևորությունը։ Գերմանական կողմն առանձնահատուկ արժևորեց հայ խաղաղապահների պատրաստվածության և կարողությունների բարձր մակարդակը։ Իր հերթին, ՀՀ դեսպանն իր գոհունակությունն ու երախտիքն արտահայտեց Գերմանիայի հետ տարիներ շարունակ այս ձևաչափով արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը գրառում կատարեց ռազմակայանի պատվավոր հյուրերի գրքում։

Ռազմաբազայում իրականացված ճանաչողական շրջայցից հետո դեսպան Սմբատյանը ողջույնի խոսք հղեց գերմանական հրամանատարական կազմին և հայ խաղաղապահներին, որում կարևորեց վերջիններիս ներդրումը խաղաղապահ առաքելություններում և ՀՀ միջազգային դրական հեղինակության հետագա բարձրացման և ամրապնդման գործում։

Տեղեկանք. ԳԴՀ Գերմերսհայմ քաղաքում տեղակայված ռազմաօդային բազայում հայ խաղաղապահները նախատեղակայման վարժանքներ են իրականացնում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում` միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում Աֆղանստան մեկնելուց առաջ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր