Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Բավարիա երկրամաս

03.09.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Բավարիա երկրամաս

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Բավարիա երկրամաս

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 3-ին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց ԳԴՀ Բավարիա երկրամաս:

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի կառավարության Տնտեսության, զարգացման և էներգետիկայի հարցերով պետքարտուղար Ռոլանդ Վայգերթը (Roland Weigert): Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես, զբոսաշրջության, գինեգործության ոլորտում համագործակցության խորացում, հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով (WCIT) և այլն:

Նույն օրը դեսպան Սմբատյանին ընդունեց Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը (Dieter Reiter): Զրուցակիցները մանրակրկիտ անդրադարձ կատարեցին երկկողմ մշակութային համագործակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր