Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Ֆրանկֆուրտում «Հայաստան և Վրաստան. զբոսաշրջային ուղղություն» խորագրով համաժողովին

11.09.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Ֆրանկֆուրտում «Հայաստան և Վրաստան. զբոսաշրջային ուղղություն» խորագրով համաժողովին

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Ֆրանկֆուրտում «Հայաստան և Վրաստան. զբոսաշրջային ուղղություն» խորագրով համաժողովին

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 11-ին Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարությունը, «Միջին ձեռնարկատարարեր գլոբալ» կազմակերպությունը՝ «Commit» ընկերության հետ համատեղ, ԳԴՀ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպել էին «Հայաստան և Վրաստան. զբոսաշրջային ուղղություն» խորագրով համաժողով:

Համաժողովի մոդերատոր, Հայաստանի Գերմանական տնտեսական միության (DWV) գործադիր տնօրեն Դիթմար Շթիլի (Dietmar Stiel) կողմից բացման խոսքից հետո ելույթով հանդես եկան Մայնի Ֆրանկֆուրտի Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն դր. Յուրգեն Ռաթցինգերը (Jürgen Ratzinger), Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի դեսպան դր. Էլգուջա Խոկրիշվիլին (Elguja Khokrishvili):

Դեսպան Սմբատյանն իր խոսքում անդարդարձավ Հայաստանում թափ առած բարեփոխումներին և դրանց արդյունքում զբոսաշրջության ոլորտում վերջին  տարիներին գրանցված մեծ հաջողություններին: Մասնավորապես, ընդգծվեց, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում տպավորիչ աճ է արձանագրվել տարբեր երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում, որոնց շուրջ 50%-ը Գերմանիայից են:

Համաժողովին ներկա էին նաև «Գերմանիայի ճամփորդողների միության» նախագահ Նորբերտ Ֆիբիգը (Norbert Fiebig), ով այս տարի ամռանը պատվիրակությամբ այցելել էր Հայաստան: Նա իր ելույթում մանրամասն անդրադարձավ Հայաստանի ձեռքբերումներին զբոսաշրջային ոլորտում, մշակութային հարստությանը և երիտասարդության մեծ պոտենցիալին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր