Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը փոխանակման ծրագրով Բեռլին ժամանած Գյումրիի դպրոցների աշակերտների հետ

20.09.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը փոխանակման ծրագրով Բեռլին ժամանած Գյումրիի դպրոցների աշակերտների հետ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը փոխանակման ծրագրով Բեռլին ժամանած Գյումրիի դպրոցների աշակերտների հետ

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 20-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկա գտնվեց Բեռլինի Կարլ-Լիննե դպրոցում (Carl-von-Linné-Schule) կայացած միջոցառմանը:

Դպրոցականների փոխանակման ծրագրի շրջանակներում Գյումրու դպրոցներից շուրջ 10 աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար կազմի ներկայացուցիչները շուրջ երկու շաբաթով ժամանել էին Բեռլին:

Իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց «մշակույթ առանց սահմանների» գաղափարի կյանքի կոչումը՝ ընդգծելով, որ մշակույթը ժողովուրդների փոխճանաչման լավագույն և ամենակայուն կամուրջներից մեկն է:

 

Սեպտեմբերի 21-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալվեցին վերոնշյալ ծրագրով Գերմանիայում գտնվող հայաստանյան հյուրերը:

Հանդիպմանը ներկաները քննարկեցին հնարավոր հետագա համագործակցության հեռանկարները:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր