Լուրեր

Բեռլինում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 28-ամյակը

25.09.2019

Կից լուսանկարներ

Բեռլինում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 28-ամյակը

Բեռլինում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 28-ամյակը

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 25-ին Բեռլինի հռչակավոր «Konzerthaus» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառում, որի ընացքում համերգով հանդես եկավ Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխաել Ռոթը (Michael Roth): Իր խոսքում դեսպանը նշեց, որ անկախության 28 տարիների ընթացքում մեծացել է այդ ոգով դաստիարակված նոր և կրթված սերունդ, որով մեր երկիրը մշտապես կարող է հպարտանալ: Հենց այդ սերունդն է հանդիսանում մեր լուսավոր ապագայի երաշխիքը: Եվ դրա լավագույն վկայություններից է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իր կատարողական բարձր արվեստով:

Պետնախարար Ռոթը, շնորհավորելով ՀՀ Անկախության 28-ամյակի կապակցությամբ, կարևորեց Հայաստան-Գերմանիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունների բարձր մակարդակը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական և հատկապես մշակութային և կրթական ոլորտներում:

Համերգին և նրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին ԳԴՀ կառավարության, Բունդեսթագի անդամներ, ԱԳՆ պաշտոնյաներ, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ պաշտոնյաներ, քաղաքապետեր, լրատվամիջոցների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգացանկը կազմված էր հայ և արտասահմանյան ականավոր երաժիշտների ստեղծագործություններից, որոնք արժանացան հանդիսատեսի բարձր գնահատանքին։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր