Լուրեր

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հայ համայնքի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառում Հալլե քաղաքում

28.09.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հայ համայնքի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառում Հալլե քաղաքում

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հայ համայնքի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառում Հալլե քաղաքում

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 28-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքում տեղի ունեցավ Սաքսոնիա-Անհալթի հայ համայնքի հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն։

Պաշտոնական արարողությանը ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Լուսինե Սարգսյանը ներկաներին փոխանցեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ողջույնի խոսքը, որում դեսպանը, մասնավորապես, շնորհավորելով համայնքի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ` բարձր գնահատեց Հայաստանի գործընկեր երկրամաս Սաքսոնիա-Անհալթի հայ համայնքի, Հալլեի Սուրբ Հարություն եկեղեցու, ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի ակտիվ և հայրենանանվեր գործունեությունը` ուղղված հայ-գերմանական հարաբերություններում կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև գերմանահայ համայնքում հայկական մշակույթի պահպանմանն ու հաջորդ սերունդներին փոխանցմանը։

Տոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և լուսավորության նախարար Մարկո Թուլները (Marco Tullner), Հալլեի քաղաքապետ դր. Բերնդ Վիգանդը (Bernd Wiegand), Սաքսոնիա-Անհալթի հայ համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը։ Ներկաներին օրհնություն և շնորհակալական խոսք հղեց Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Տոնական միջոցառումն ուղեկցվեց սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանի, սոպրանիստ Նարինե Եղիյանի և դաշնակահարուհի Կարինե Դիլանյանի կողմից հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր