Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը Anuga սննդի միջազգային տոնավաճառին ներկայացված հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ

05.10.2019

Կից լուսանկարներ

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 5-9-ը Քյոլնում ընթացող ամենամյա «#Anuga» սննդի միջազգային տոնավաճառին առաջին անգամ մասնակցում էին հայկական արտադրությունը ներկայացնող ընկերություններ (Արարատ սննդի կոմբինատ, Էդնա-Դարման թեյեր, Սիս Նատուրալ, Արֆիտոֆարմ բուսական թեյեր, Սաթենի չրեր, Անթառամ բուսական թեյեր)։

Հոկտեմբերի 5-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկվեցին հայկական արտադրանքը գերմանական շուկայում ներկայացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլեր։

Տեղեկանք. Միջազգային առևտրի կենտրոնի կազմակերպմամբ և աջակցությամբ ու Եվրոպական Միության ֆինանսավորմամբ` 6 հայկական ընկերություններ ներկայացնում են հայկական արտադրության չրեր, պահածոներ, հյութեր և բուսական թեյեր։ Այս ընկերությունները հանդիսանում են «#EU4Business-Ready to Trade» ծրագրի շահառուները։ Ծրագրի նպատակն է խթանել հայկական արտադրողների հնարավորությունները եվրոպական շուկայում և աջակցել արտահանմանը։

«Anuga» ամենամյա միջազգային ցուցահանդեսը հնարավորություն է տալիս աշխարհի ավելի քան 1000 ընկերությունների ներկայացնելու իրենց արտադրանքը և բացահայտելու արտահանման նոր շուկաներ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր