Լուրեր

Կոմիտասին նվիրված հոդված DiplomatMagazine ամսագրում

07.10.2019

Կից լուսանկարներ

Կոմիտասին նվիրված հոդված DiplomatMagazine ամսագրում

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 7-ին՝ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում, եվրոպական հայտնի «Diplomat Magazine» ամսագրում լույս տեսավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական բաժնի  ղեկավար Տաթևիկ Շախկուլյանի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի համահեղինակած՝ «Կոմիտաս Վարդապետ. հայ հսկայի 150-ամյա հոբելյան» լայնածավալ հոդվածը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում Կոմիտաս Վարդապետի կյանքին ու գործունեությանը, ներկայացվում նրա թողած հարուստ ժառանգությունը:

Ամբողջական հոդվածն անգլերեն լեզվով հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.diplomatmagazine.eu/2019/10/05/komitas-vardapet-a-150th-jubilee-for-an-armenian-giant

Տեղեկանք. «Diplomat Magazine»-ը Նիդերլանդների առաջին դիվանագիտական ամսագիրն է, որը այսօր լայն տարածում է ստացել ԵՄ ողջ տարածքում և հանդիսանում է իր ոլորտում առաջատար ամսագրերից մեկը: http://www.diplomatmagazine.eu կայքն ամսական ունենում է ավելի քան 70000 այցելու:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր