Լուրեր

Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան. գրքի շնորհանդես ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

07.10.2019

Կից լուսանկարներ

Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան. գրքի շնորհանդես ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան. գրքի շնորհանդես ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում հոկտեմբերի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան» գրքի շնորհանդեսը։

Հեղինակներ Ագապի Մկրտչյանը և Հելմութ Մալոնեքը (Helmuth Malonek) ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի քսան ընտրովի հեքիաթների թարգմանություններից հատվածներ։ Շնորհանդեսն ուղեկցվում էր հայ և գերմանացի մանուկների կողմից իրենց պատկերացումներով թումանյանական հեքիաթային աշխարհի նկարներով։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով բարձր գնահատեց թումանյանական հարուստ գրական ժառանգությունը և կարևորեց այն թարգմանությունների միջոցով գերմանացի ընթերցողներին մատուցումը։

Շնորհակալություն հայտնելով հեղինակներին`դեսպան ընդգծեց նաև թարգմանչական աշխատանքի էական նշանակությունը»:

Երեկոյին ներկա էին հայ և գերմանացի գիտական շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, արվեստագետներ և լրագրողներ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր