Լուրեր

Տոնական համերգ Բեռլինում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին

08.10.2019

Կից լուսանկարներ

Տոնական համերգ Բեռլինում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին

Տոնական համերգ Բեռլինում՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 8-ին՝ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում, Բեռլինի պետական գրադարանում տեղի ունեցավ տոնական համերգ՝ ԳԴՀ և ՀՀ արտգործնախարարներ Հայկո Մաասի (Heiko Maas) և Զոհրաբ Մնացականյանի բարձր հովանու ներքո:

Միջոցառումն ուղեկցվում էր Բեռլինի պետական գրադարանի Արևելագիտության բաժնի ղեկավար Մելինե Փեհլիվանյանի կողմից պատրաստված՝ «150 տարի Կոմիտաս – կյանքը Հայաստանի և Եվրոպայի միջև» խորագրով ցուցահանդեսով:

Հոբելյանական համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Քեմփֆը (Barbara Schneider-Kempf), ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԴՀ ԱԳՆ կրթության, հետազոտության և միջազգային մշակութային քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Վիտո Ցեցերեն (Vito Cecere):

Կոմիտասյան կատարումներով հանդես եկան գերմանաբնակ հայտնի հայ երաժիշտներ «Philharmonie der Solisten» լարային քառյակը (Լուսինե Աղաբաբյան, Լիլիթ Մխիթարյան, Վլադիկ Օտարյան, Հայկ Սուքիասյան), Կարինե Բաբաջանյանը (սոպրանո), Լուսինե Խաչատրյանը (դաշնամուր), Սերգեյ Խաչատրյանը (ջութակ): Տոնական համերգն ավարտվեց գերմանական հայտնի «Vocal-Concertisten Berlin» երգչախումբը կատարեց Կոմիտասի և Ռամոյի (Jean-Philippe Rameau) ստեղծագործություններից:

 

Տեսանյութերը՝
https://bit.ly/2VzgZf1
https://bit.ly/35jwAnt
https://bit.ly/2Mvjlrj
https://bit.ly/2IEr7Oq

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր