Լուրեր

Հայ-գերմանական տնտեսական և ներդրումային ֆորում Շտուտգարտում

10.10.2019

Կից լուսանկարներ

Հայ-գերմանական տնտեսական և ներդրումային ֆորում Շտուտգարտում

Հայ-գերմանական տնտեսական և ներդրումային ֆորում Շտուտգարտում

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 10-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկնարկեց Հայ-գերմանական տնտեսական ֆորումը: Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանում գերմանական տնտեսական միավորումը, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով և Արևելյան Եվրոպա միություն կազմակերպությունը:

Ֆորումի աջակիցներն են Ցեբելին, Կերխեր, Քլեթ, Սիմենս, Շնայդեր գրուփ, Ֆլեշ մոթորս, EGS, Սպայկա ընկերությունները և Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:

Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսը, Գերմանական տնտեսական միավորում կազմակերպության գործադիր տնօրեն Դիթմար Շտիլը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանը:

Իր խոսքում դեսպանը կարևորեց այս նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ այն կունենա իր շարունակությունը` նպաստելով երկու երկրների միջև տնտեսական կապերի առավել խորացմանն ու ընդլայնմանը:

Ֆորումին ներկա էին տնտեսական շրջանակների ԳԴՀ դաշնային և երկրամասային նախարարությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր