Լուրեր

Հայաստանյան զբոսաշրջության ոլոտի կազմակերպությունների ներկայացուցիչների այց ԳԴՀ Բավարիա երկրամաս

18.10.2019

Կից լուսանկարներ

Հայաստանյան զբոսաշրջության ոլոտի կազմակերպությունների ներկայացուցիչների այց ԳԴՀ Բավարիա երկրամաս

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 14-18-ը «Bayern-Fit for Partnership 2019» ծրագրի շրջանակներում ԳԴՀ Բավարիա երկրամասի Էկոնոմիկայի, տարածքային զարգացման և էներգետիկայի նախարարության աջակցությամբ Բավարիա էին այցելել Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող 15 կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վերջիններս հանդիպումներ են ունեցել երկրամասի իրենց գործընկերների հետ, հաստատել կապեր և քննարկել համագործակցության հեռանկարները:

Հոկտեմբերի 18-ին` ծրագրի հանդիսավոր փակման արարողությանը մասնակցել է դեսպանության երկրորդ քարտուղար Վրեժ Քարդումյանը:

Վ. Քարդումյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԳԴՀ Բավարիա երկրամասի Էկոնոմիկայի, տարածքային զարգացման և էներգետիկայի նախարարությանը նմանօրինակ այց կազմակերպելու համար` կարևորելով հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը: Նա հավելել է, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, որի կարևորագույն ուղղություններից է նաև զբոսաշրջության ոլորտը, և գոհունակությամբ արձանագրել, որ այս տարի էապես ավելացել է Հայաստան այցելած գերմանացի զբոսաշրջիկների թիվը:

Վ. Քարդումյանը նշել է նաև, որ 2020թ. «Ryanair» ընկերությունը սկսելու է ուղիղ չվերթներ իրականացնել Բեռլին-Երևան-Բեռլին և Մեմինգեն-Գյումրի-Մեմինգեն ուղղություններով, որոնք կարևոր խթան կհանդիսանան զբոսաշրջության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ակտիվացման համար:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր