Լուրեր

Հայաստանը մասնակցեց Ֆրանֆուրտի Գրքի միջազգային տոնավաճառին

20.10.2019

Կից լուսանկարներ

Հայաստանը մասնակցեց Ֆրանֆուրտի Գրքի միջազգային տոնավաճառին

Հայաստանը մասնակցեց Ֆրանֆուրտի Գրքի միջազգային տոնավաճառին

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 16-20-ը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին այս տարի հերթական անգամ մասնակցեց Հայաստանը:

Հոկտեմբերի 19-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի հայկական տաղավար, որտեղ ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ տեղացի և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն և այլ լեզուներով:

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան «Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան» գրքից հեղինակի կողմից ընթերցումներ։ Գրքում ներկայացված են Ագապի Մկրտչյանի և Հելմութ Մալոնեքի (Helmuth Malonek) կողմից թարգմանված թումանյանական հեքիաթներ։

Առանձին միջոցառմամբ տոնավաճառի այցելուներին ներկայացվեցին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախարարության աջակցությամբ իրականացված «4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի լուսանկարիչներ Անահիտ Հայրապետյանի, Նազիկ Արմենակյանի, Փիրուզա Խալափյանի և Նելլի Շիշմանյանի հեղինակած «Բացիկներ Արցախից» լուսանկար-բացիկների ցուցադրություն-շնորհանդեսը, որտեղ հեղինակները ներկայացրին յուրաքանչյուր լուսանկարի հակիրճ պատմությունը` նվիրված Արցախի և արցախցիների առօրյա կյանքին։

Տոնավաճառի օրերին կայացան նաև Նորայր Սարգսյանի` «Չինական պատ» գրքից ընթերցումներ։

Տոնավաճառի շրջանակներում դեսպան Սմբատյանը հանդիպեց խոշորագույն հրատարակչությունների ղեկավարների հետ, ում հետ քննարկվեցին հնարավոր համագործակցության հեռանկարները։

Տեղեկանք. Ամեն տարի հոկտեմբեր ամսին անցկացվող Ֆրանկֆուրտի Գրքի միջազգային տոնավաճառն ամենախոշորն է Գերմանիայում: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում շուրջ 300.000 այցելուներին ծանոթանալու աշխարհի ավելի քան 100 երկրներից շուրջ 7300 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ: Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է մի քանի հազար տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր