Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Համբուրգ

21.10.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Համբուրգ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Համբուրգ

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 21-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց Համբուրգ քաղաք-երկրամաս։

Այցի ընթացքում կայացավ հանդիպում աշխարհում արագացուցիչների խոշորագույն կենտրոններից մեկի` «DESY» («Գերմանական էլեկտրոն-սինխոտրոն») գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ։

Արագացուցիչների բաժնի տնօրեն դր. Վիմ Լեեմանսը (Wim Leemans) դեսպանին ներկայացրեց ինստիտուտի գործունեության մանրամասները։

Կողմերը հանգամանալից մտքեր փոխանակեցին համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Անդրադարձան Կենտրոնի պատվիրակության ընթացիկ տարվա հոկտեմբերի հայաստանյան այցին։

Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Կենտրոնի Պատվավոր հյուրերի գրքում։

Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը մասնակցեց նաև Համբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր