Լուրեր

ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը Գերմանիայի Համբուրգ քաղաքում

21.10.2019

Կից լուսանկարներ

ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը Գերմանիայի Համբուրգ քաղաքում

ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը Գերմանիայի Համբուրգ քաղաքում

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Համբուրգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացմանը նվիրված հանդիսավոր արարողություն։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին Համբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հայկո Հեխտը (Heiko Hecht) և Դաշնությունում Համբուրգ երկրամասի մշտական ներկայացուցիչ Ա. Մյոլլերը։

Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Անդրադառնալով Համբուրգ երկրամասի և Հայաստանի միջև առկա կապերին` դեսպանը վստահություն հայտնեց, որ պատվավոր հյուպատոսն իր գործունեությամբ կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը։ ՀՀ դեսպանը հատկապես ընդգծեց տնտեսական փոխգործակցության զարգացման կարևորությունը` հաշվի առնելով Գերմանիայում Համբուրգի տնտեսական ներգրավվածության գործոնը։

Պաշտոնական արարողության ավարտին Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն իր օրհնությունը փոխանցեց նորանշանակ պատվավոր հյուպատոսին։

Միջոցառմանը ներկա էին Համբուրգի Քաղաքային խորհրդի անդամներ, Համբուրգում հավատարմագրված օտարերկրյա գլխավոր և պատվավոր հյուպատոսներ, ԳԴՀ այլ երկրամասերում ՀՀ պատվավոր հյուպատոսները, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր