Լուրեր

Հանդիպում Գերմանացի գործարարուհիների միության պատվիրակության հետ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

30.10.2019

Կից լուսանկարներ

Հանդիպում Գերմանացի գործարարուհիների միության պատվիրակության հետ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

Հանդիպում Գերմանացի գործարարուհիների միության պատվիրակության հետ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 30-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալվեց Գերմանացի գործարարուհիների միության խոշոր պատվիրակությունը՝ Բեռլին-Բրանդենբուրգի տարածաշրջանային տնօրեն Սալկա Շվարցի (Salka Schwarz) գլխավորությամբ։

Ավելի քան երեք տասնյակ ձեռնարկատերերի հետ հանդիպմանը ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրեց ՀՀ ներքին և արտաքին, ինչպես նաև տնտեսական քաղաքականությունը, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմությանը` պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին։

Երեկոյի ընթացքում տեղի կայացած ընդունելություն շրջանակներում քննարկվեցին հայ գործարարների հետ համագործակցության հնարավոր հեռանկարները։

 

Տեղեկանք. Գերմանացի գործարարուհիների միությունը 1954թ. հիմնադրված տնտեսական կազմակերպություն է, որի նպատակներից է գործարարության ոլորտում կանանց դերի աճը, առավել բարենպաստ տնտեսական պայմանների ձևավորումը։ Ներկայումս միության մեջ ներգրավված են կանանց կողմից ղեկավարվող շուրջ 1800 միջին ձեռնարկություններ, որոնք ներկայացնում են արդյունաբերության, առևտրի, ծառայությունների ոլորտները` ապահովելով ընդհանուր առմամբ շուրջ 500.000 աշխատատեղ և տարեկան  շուրջ 85 մլրդ եվրոյի շրջանառություն։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր