Լուրեր

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

07.11.2019

Կից լուսանկարներ

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 7-ին՝ «30-րդ բեռլինյան հեքիաթների օրեր 2019» փառատոնի շրջանակներում, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալվեցին Բեռլինի դպրոցների սաները:

Ողջունելով ներկաներին՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը կարևորեց հեքիաթների խրատական նշանակությունը թե՛ փոքրերի, թե՛ մեծերի կյանքում: Դեսպանն անդրադարձավ նաև մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքին և գործունեությանը, ում 150-ամյա հոբելյանն է նշում այս տարի հայ ժողովուրդը:

Այդ հոբելյանի շրջանակներում դեսպանության 3-րդ քարտուղար Լուսինե Սարգսյանը աշակերտներին ընթերցեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների գերմաներեն թարգմանություններից, որից հետո ընթացավ ակտիվ քննարկում:

Տեղեկանք. «Բեռլինյան հեքիաթների օրեր» փառատոնը 2019թ. նշում է իր 30-ամյա հոբելյանը: Այս տարվա կարգախոսն է «Հեքիաթները շրջանցում են սահմանները»: Փառատոնն անցկացվում է «Märchenland»՝ «Հեքիաթների աշխարհ» կազմակերպության նախաձեռնությամբ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր