Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի զեկույցը ԳԴՀ ՊՆ պահեստազորի Յուլիուս Լեբեր միությունում

12.11.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի զեկույցը ԳԴՀ ՊՆ պահեստազորի Յուլիուս Լեբեր միությունում

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 12-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ԳԴՀ ՊՆ Բեռլինի պահեստազորի «Յուլիուս Լեբեր» միությունում հանդես եկավ «Կովկասի անվտանգության ճարտարապետությունը» թեմայով բանախոսությամբ:

Իր զեկույցում դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական և անվտանգության գերակայությունները, հարաբերությունները հարևան երկրների հետ, մանրակրկիտ անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս բանակցային փուլին:

Երեկոյին ներկա էին ԳԴՀ ՊՆ ներկայիս և նախկին բարձրաստիճան զինվորականներ, Բունդեսթագի խմբակցությունների և Բեռլինում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչեր:

Բանախոսության ավարտին դեսպան Սմբատյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր