Լուրեր

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում

15.11.2019

Կից լուսանկարներ

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 15-ին ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի Լայպցիգի քաղաքապետարանի պատմական սրահում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը՝ Լայպցիգի «Bach-Archiv» հիմնադրամի և Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ, Սաքսոնիա-Անհալտ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի և Լայպցիգի Հայկական մշակութային համայնքի աջակցությամբ, կազմակերպեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ:

Ներկաներին ողջունեցին Լայպցիգ քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Անսելմ Հարթինգերը (Anselm Hartinger), «Bach-Archiv» հիմնադրամի ինտենդանտ Միխաել Մաուլը (Michael Maul) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Լայպցիգի քաղաքապետի ողջույնի խոսքը փոխանցեց Քաղաքապետարանի Արտաքին կապերի բաժնի վարիչ Գաբրիելե Գոլդֆուսը (Gabriele Gorlfuß):

Երեկոյի ընթացքում Կոմիտասի և Բախի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հռչակավոր օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, անվանի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը և «Yereknuk Trio»-ն (դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյան, դհոլահար Տիգրան Հովհաննիսյան և ուդահար Արամ Նիկողոսյան):

Տոնական համերգին ներկա էին ԳԴՀ Լայպցիգ և Հալլե քաղաքների բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի և մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր