Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի զեկույցը գերմանական Քրիստոնյասոցիալական քաղաքականություն հիմնադրամում

26.11.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի զեկույցը գերմանական «Քրիստոնյասոցիալական քաղաքականություն» հիմնադրամում

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի զեկույցը գերմանական «Քրիստոնյասոցիալական քաղաքականություն» հիմնադրամում

 

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 26-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ԳԴՀ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Քյոնիգսվինթեր քաղաքում գտնվող «Քրիստոնյասոցիալական քաղաքականություն» հիմնադրամում հանդես եկավ «Հայաստան. Եվրոպայի և Ասիայի միջև» թեմայով զեկույցով։

իմնադրանի ղեկավար Կարլ Շիվերլինգի (Karl Schiewerling) ողջույնի խոսքից հետո դեսպանն անդրադարձավ հայկական հարուստ մշակույթին և պատմությանը, ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Միջոցառմանը ներկա էին երկրամասի քաղաքական և հասարակական գործիչներ, գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Զեկույցից հետո դեսպանը գրառում կատարեց հիմնադրամի Պատվավոր հյուրերի գրքում։

Նույն օրը Ա. Սմբատյանն առանձնազրույց ունեցավ «Յոհաննես-Ալբերս կրթական ֆորում» ընկերության տնօրինության հետ` մանրակրկիտ քննարկելով հետագա համագործակցության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր