Լուրեր

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ Գերմանիայի Մյունխեն քաղաքում

29.11.2019

Նոյեմբերի 29-ին Մյունխենի հռչակավոր «Allerheiligen-Hofkirche» համերգասրահում կայացավ համերգ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Համերգի կազմակերպիչներն էին ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության և արվեստի նախարարությունը, «Europamusicale» մշակութային կազմակերպությունը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը և Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսը:

Համերգի ընթացքում Կոմիտասի, Բրուքների, Պենդերեցկու, Սարաֆյանի և և այլոց ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, և բեռլինաբնակ հայտնի թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Տեղի ունեցավ նաև Մազլումյանի «Լռություն» ստեղծագործության պրեմյերան:

Համերգից առաջ ներկաներին ողջունեցին «Europamusicale» կազմակերպության խորհրդի նախագահ դր. Մարտին Շտայնմայերը (Martin Steinmeyer) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ «Հովեր» երգչախումբն արդեն ավելի քան 25 տարի միջազգային տարբեր բեմահարթակներում ցուցադրել է իր կատարողական բարձր արվեստը՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին:

Համերգին ներկա էին Մյունխենում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքային իշխանությունների, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր