Լուրեր

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի բանախոսությունը Քիլի համալսարանում

05.12.2019

Կից լուսանկարներ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի բանախոսությունը Քիլի համալսարանում

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 5-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Քիլ քաղաքի Քրիստիան-Ալբրեխտի անվան համալսարանի հրավերով, նույն բուհում հանդես եկավ բանախոսությամբ՝ «Հայաստանը և Եվրամիությունը» խորագրով:

Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի Արևելաեվրոպական իրավունքի ինստիտուտի տնօրեն պրոֆ. Ալեքսանդր Թրունկի ողջույնի խոսքից հետո դեսպանը հակիրճ ներկայացրեց հայկական հարուստ մշակույթը և պատմությունը, անդրադարձավ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, ԵՄ-ի հետ ՀՀ հարաբերությունների զարգացմանը և  պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր