Լուրեր

Սուրբծննդյան համերգ Բեռլինում

11.01.2020

Կից լուսանկարներ

Սուրբծննդյան համերգ Բեռլինում

Սուրբծննդյան համերգ Բեռլինում

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 11-ին Բեռլինի Սուրբ Աննեն եկեղեցում, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, տեղի ունեցավ Սուրբծննդյան բարեգործական համերգ:

Համերգին ելույթ ունեցավ «Ars Musica» թյուրինգյան տղամարդկանց երգչախումբը՝ կատարելով հայկական և գերմանական հոգևոր ստեղծագործություններ: Ելույթ ունեցավ նաև գերմանաբնակ հայ երգիչ Արտակ Կիրակոսյանը:

Համերգից առաջ ներկաներին ողջունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց երգչախմբի գործունեությունը, մասնավորապես, դեռ 1988 թվականին երկրաշարժից տուժած գոտու բնակչությանը բարեգործական համերգների միջոցով ֆինանսական աջացության տրամադրումը, ինչպես նաև 2018թ. Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին վերականգնման աշխատանքներում աջակցությունը:

Համերգն ավարտվեց Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի աղոթքով:

Համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթով երգչախումբը կշարունակի ծրագրեր իրականացնել Գյումրիում՝ ընթացիկ տարում Հայաստան կատարվելիք այցի շրջանակներում:

Համերգի ավարտից հետո երգչախումբը հյուրընկալվեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր