• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Գերմանիա

18 մայիսի, 2025

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 18-ին Բեռլինում՝ ՀՀ դեսպանությունում հանդիպել է հայ երիտասարդների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Վիկտոր Ենգիբարյանը։

Նույն օրը Գլխավոր հանձնակատարը ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ այցելել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, որի գործունեությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը և 1900-ական թվականներին Գերմանիայում ձևավորված հայանպաստ մարդասիրական շարժման պատմությանը։ Զարեհ Սինանյանը և ՀՀ դեսպանը՝ գիտաշխատող դոկտոր Հայկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել տուն-թանգարանում և ծանոթացել իրականացվող գործունեությանը։

Մայիսի 17-ին Զարեհ Սինանյանը նաև մասնակցել է Բեռլինի Գերմանահայկական մշակութային օրերի շրջանակում կազմակերպված գեղարվեստի ցուցահանդեսին և «Նաիրյան» վոկալ անսամբլի համերգին, որտեղ հանդես է եկել շնորհավորական ուղերձով։ Բեռլինի Գերմանահայկական մշակութային օրերի հանդիսավոր երեկոյին ուղերձներով հանդես են եկել նաև Բեռլինի պատգամավորական տան անդամ, պրոֆեսոր, դոկտոր Մարտին Պետցոլդը, ինչպես նաև Բեռլինի Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի վարչության առաջին նախագահ Միքայել Մինասյանը։

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: