• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Մասնակցություն պրոֆեսոր Գոլցի հոգեհամգստին

14 հունվարի, 2011

Այս տխուր օրը մենք հավաքվել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու հայտնի հայագետ, աստվածաբան և հայագետ, նվիրյալ հումանիստ պրոֆեսոր Հերման Գոլցի հիշատակին: Հայաստանի կառավարությունը մեծապես գնահատում է այն ամենը, ինչ իր կյանքի ընթացքում կարողացել է կատարել, մենք սգում ենք նրա անժամանակ մահը և նրան միշտ կհիշենք նրան: հայերը և Հայաստանը կորցրեցին իրենց ամենասիրելի բարեկամին և ընկերոջը՝ պրոֆեսոր Գոլցին, Յոհաննես Լեփսիուսի առաքելության ժամանակակից հետնորդին: Նրա մահը անդառնալի կորուստ է նաև գերմանախոս հայագիտության համար: Հայաստանի դեսպանությունը իր վիշտն ու սրտագին ցավակցությունն է հայտնում պրոֆեսոր Գոլցի ընտանիքին: 
35 տարի շարունակ պրոֆեսոր Գոլցը իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծապես նպաստել է Հայ առաքելական եկեղեցու ներկայացմանը և հայկական հին մշակույթի ու արվեստի տարածմանը միջազգային հանրության մեջ:    
Անգնահատելի է հանգուցյալ գիտնականի ավանդը Հայական ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Նա հավաքեց Յոհաննես Լեփսիուսի գիտական ժառանգությունը, հիմնեց և ղեկավարեց հայ ժողովրդի մեծ բարեկամի արխիվը: Պրոֆեսոր Գոլցի ժառանգությունը և հիշատակը կենդանի պահելու համար մենք չպետք է ջանք խնայենք Լեփսիուսի տան ուժեղացման և օժանդակման համար: Դա կլինի նրա հոգևոր կամքի կատարման ամենաճշմարիտ ճանապարհը:   
Պրոֆեսոր Գոլցը նաև Մարտին Լութերի անվան համալսարանի  հայկական ուսումնասիրությունների Մեսրոպ կենտրոնի հիմնադիրն է, գիտական հաստատություն, որը հայագիտության վերաբերյալ  աշխարհով մեկ հայտնի ծավալուն գիտահետազոտական աշխատանք է կատարել:   Պրոֆեսոր Գոլցի գործունեությունը չէր սահմանափակվում միայն համալսարանի պատերի ներքո: Նա 2005թ.-ին ակտիվ մասնակցություն ունեցավ Բունդեսթագում Հայկական ցեղասպանությանը նվիրված բանաձևի ընդունմանը, որից հետո այս թեման սկսեց լայնորեն քննարկվել Գերմանիայում:
Հերման Գոլցի ավանդը և աշխատանքը գնահատվեցին կառավարության և Հայ առաքելական եկեղեցու կողմից: Ի թիվս այլ պարգևների՝ նա  Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ստացավ Սահակ Մեսրոպի մեդալը և Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը:  
Պրոֆեսոր Գոլցի նպատակը և ջանասեր աշխատանքը մեը համար հաստատապես կլինի ներշնչման և խիզախման աղբյուր՝ պահելու համար նրա հիշատակը ոչ միայն մեր մտքում այլ սրտերում:
Թող որ Աստված խաղաղություն պարգևի նրա հոգուն և նրա ընտանիքին ուժ տա հաղթահարելու այս ծանր ժամանակները:
Շնորհակալություն

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: