• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելության հերթագրում
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)
  • ՀՀ մուտք գործելու ընթացակարգ՝ 17.05.2021թ.-ից

Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

07 օգոստոսի, 2020
Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է գործընթացի վերաբերյալ բացատրական տեսաուղեցույց:

Մանրամասները հասանելի են նաև https://www.mfa.am/hy/customs-privileges կայքէջում:

Արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին, որոնք չպետք է գերազանցեն հետևյալ չափաքանակները (ՀՀ կառավարության 02.07.2020թ. 1133-Ն որոշում, հավելված N 1).

  1. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ (օրինակ` սառնարան, հեռուստացույց),
  2. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ (օրինակ` ննջասենյակի կահույքի բոլոր բաղկացուցիչները),
  3. անձնական գործածության իրեր և օգտագործված տնային այլ գույք՝ առանց քանակային սահմանափակումների (օրինակ` հագուստ, սպասք),
  4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, օրինակ` ավտոմեքենա, մոտոցիկլետ և դրանց կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկական:

Չափաքանակները սահմանված են հայտարարատուի, այլ ոչ թե ընդհանուր ընտանիքի համար: Այսինքն` ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ով ունի անձնական օգտագործման ապրանքներ և համապատասխանում է օրենսդրության պահանջներին, կարող է օգտվել արտոնությունից:

Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմում ներկայացնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։ Փաստաթուղթը տրամադրվում է օտարերկրյա ֆիզիկական այն անձին, ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված այլ կարգավիճակ: Կարևոր է իմանալ, որ փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում օտարերկրյա անձն առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) պետք է բացակայած լինի Հայաստանից (17.04.2020թ. ընդունված ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք):

Պահանջներին բավարարելու դեպքում՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը տրամադրվում է ոչ ուշ, քան աշխատանքային հինգ օրվա ընթացքում: 

Փաստաթուղթը ստանալուց հետո անձը կարող է դիմում ներկայացնել մաքսային մարմիններին` ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հասցեին (secretariat@petekamutner.am): Անհրաժեշտ է նշել ներմուծված անձնական օգտագործման ապրանքների անվանումը, քաշը և քանակը:

Պետք է կցել նաև հետևյալ փաստաթղթերը (ՀՀ կառավարության 02.07.2020թ. 1131-Ն որոշում).

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Սա չի վերաբերում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացածներին:

2) Օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Իսկ Հայաստանում փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողները պետք է ներկայացնեն կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը:

3)  Մինչև Հայաստան ժամանումն այլ պետությունում անձի բնակության փաստը հաստատող փաստաթուղթը:

4) Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը, օրինակ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման փաստաթղթեր (նավային, ցամաքային բեռնագրեր, ոչ առևտրային հաշիվ-ապրանքագիր կամ մասնացուցակ, տարանցման հայտարարագիր)։

5) Անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծելիս` օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը։

Մաքսային մարմնի պահանջով դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաև փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները:

Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մաքսային մարմինն աշխատանքային երեք օրվա ընթացքում թույլատրում է առանց մաքսային վճարների վճարման հայտարարագրել անձնական օգտագործման ապրանքները նաև տրանսպորտային միջոցը: Կամ մերժում է, եթե չեն պահպանվել օրենքի պահանջները:

Մաքսային մարմինը դիմումին ընթացք է տալիս նաև այն պարագայում, եթե չի ներկայացվել մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Այդ դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային 3 օրվա ընթացքում մաքսային մարմինն է դիմում ոստիկանություն՝ այդ փաստաթուղթը մաքսային մարմին ուղարկելու նպատակով: Միաժամանակ կցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ոչ ուշ, քան աշխատանքային չորս օրվա ընթացքում մաքսային մարմնին տրամադրում է օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ գրավոր մերժում է:

Ի դեպ, մաքսային վճարների արտոնությունը տրվում է, եթե նախկինում անձը նման արտոնությունից չի օգտվել: Կարևոր պայմաններից է նաև, որ գույքը ձեռք բերված լինի անձի կողմից մինչև մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի տրամադրումը, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենան, մոտոցիկլետն առնվազն 6 ամիս մինչև այդ փաստաթղթի համար դիմելը պետք է հաշվառված լինեն և հանդիսանան տվյալ անձի սեփականությունը բնակության նախորդ երկրում:

Ուշադրություն: Բնակության նախորդ երկրից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծում կարելի է իրականացնել ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` այն պահից, երբ օտարերկրյա ֆիզիկական անձը կստանա մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող կամ Հայաստանում փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթերը։

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

14 հուլիսի 2020թ.

https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=ts&nid=7200

 

Տեսանյութը՝ https://youtu.be/2GDfqyvTHuY

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: