• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Բեռլինում բացվեց ժամանակակից հայ արվեստի ցուցահանդեսը

27 հունվարի, 2012
Բեռլինում բացվեց ժամանակակից հայ արվեստի ցուցահանդեսը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունվարի 27-ին Բեռլինի Վեդդինգ թաղամասի «InteriorDasein» ցուցասրահում տեղի ունեցավ «Հանդիպումների վայրը` որպես փոփոխություն» խորագիրը կրող ժամանակակից հայ արվեստի ցուցահանդեսի բացումը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի նորարար փորձարարական արվեստի կենտրոնի, Հալլեի «Թալշտրասե» մշակութային միության հետ համագործակցությամբ և Բեռլինում ՀՀ դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աշխատանքների անդրանիկ ցուցադրումը, որի  իրագործմանն օժանդակել էին ԳԴՀ Արտաքին գործերի նախարարությունը և Սաքսոնիա- Անհալտ երկրամասի կառավարությունը, կայացել էր 2011թ. հոկտեմբերին Հալլեի ժամանակակից արվեստի պատկերասրահում: Պայմանավորվածության համաձայն, փոխադարձաբար, Երևանում ս.թ. ապրիլին կբացվի գերմանական ժամանակակից արվեստի ցուցահանդես:

Բեռլինի ցուցահանդեսին ներկայացված էին 12 հայ արվեստագետների  աշխատանքները: Ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Ա. Մարտիրոսյանը, գերմանահայ արվեստագետ, ցուցասրահի ղեկավար Արչի Գալենցը և ցուցահանդեսի համակարգող Սեդա Շեկոյանը: Հրավիրված էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Բեռլինի ճանաչված արվեստագետներ, ներկա էին նաև  բեռլինաբնակ բազմաթիվ արվեստասերներ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ փետրվարի 16-ը:  
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: