• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Բունդեսթագի Դաշինք 90/Կանաչներ խմբակցությունը քննադատում է Ադրբեջանում Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը

21 մարտի, 2012

Ս.թ. մարտի 8-ին Բունդեսթագի Դաշինք 90/Կանաչներ խմբակցությունը Բունդեսթագի 17-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին հարցում էր ներկայացրել կառավարությանը  «Մարդու իրավունքների և ներքաղաքական իրավիճակը Ադրբեջանում Եվրատեսիլ 2012 երգի մրցույթից առաջ» թեմայով, որն ընդգրկում է շուրջ 28 առանձին հարցադրում:

Հարցման նախաբանը  ներկայացնում է «Կանաչների» դիրքորոշումն Ադրբեջանում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ.
Ադրբեջանը հանդիսանում է ավտորիտար ռեժիմով կառավարվող երկիր, որը չի համապատասխանում ժողովրդավարական և սահմանադրական պետության չափանիշներին: ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանում կատարված նախագահական և խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի արդյունքում հաղորդում էին զանգվածային կեղծիքների և խախտումների մասին:
Մարդու իրավունքներն Ադրբեջանում պարբերաբար խախտվում են իշխող վարչակարգի կողմից: Քաղաքական ընդդիմախոսները և վարչակարգը քննադատող լրագրողները ենթարկվում են խոշտանգումների, ծեծերի և կամայական ձերբակալումների: Այսօրվա դրությամբ Ադրբեջանում կան 16 քաղբանտարկյալներ: Համասեռամոլները դաժանորեն հետապնդվում, իսկ երբեմն` կամայականորեն ձերբակալվում են ոստիկանության կողմից:
Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններից (Amnesty International, Human Rights Watch, Reporters Without Borders) բացի` ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները քննադատողների թվին են պատկանում նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարը և Մարդու իրավունքների քաղաքականության և մարդասիրական օգնության հանձնակատարը:
Միջազգային ռեյտինգային գործակալությունների դասակարգումներում  Ադրբեջանը որոշ ցուցանիշներով վատթարագույնների շարքում է` մամուլի ազատության բնագավառում 178 երկրների մեջ` 152-րդը  ,  կոռուպցիայի գծով 183-ից` 143-րդը:

Խմբակցության հարցմանը մարտի 21-ին հետևել էր ԳԴՀ կառավարության պատասխանը, որի առանձին կետեր  ներկայացնում ենք  ստորև.

Ադրբեջանում մարդու իրավուքների մտահոգիչ իրավիճակը ադրբեջանական կողմի հետ ԳԴՀ կառավարության երկխոսության առանցքային թեմաներից է, առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հիմնարար ազատություններին` խոսքի, մամուլի, հանրահավաքների ազատությանը: ԳԴՀ կառավարությունը ողջունում է  Ադրբեջանի նախագահի հրամանագրով 2011թ. դեկտեմբերին ընդունված Գործողությունների ազգային ծրագիրը` ուղղված մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ կարևորում է դրա գործնական կիրառումը:

Բաքվում Եվրատեսիլի մրցույթի անցկացման մասին որոշում կայացնելուց հետո Գերմանիայի դաշնային կառավարությունը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավում չի արձանագրել: Մարդու իրավունքների իրավիճակը քննադատության էր ենթարկել ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների քաղաքականության և մարդասիրական հարցերով հանձնակատար Մարկուս Լյոնինգը, ով 2011թ. օգոստոսին այցելել էր Արբեջան: Վերջինս դաշնային նախարար Գ. Վեստերվելլեի պատվիրակության կազմում Ադրբեջան է  այցելել նաև ս.թ. մարտի 14-15-ին: ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաները ադրբեջանական կողմին կոչ են արել բարելավել մարդու իրավունքների վիճակը երկրում:   
ԵԽ ԽՎ քաղաքական բանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող, Բունդեսթագի պատգամավոր Ք. Շտրեսսերին Ադրբեջան մուտքի արտոնագրի մերժման կապակցությամբ կոչ է արվել հարգել ԵԽ կանոններն ու սկզբունքները և համագործակցել հատուկ զեկուցողի հետ: ԳԴՀ կառավարության պնդմամբ Ք. Շտրասսերին հրավեր տրամադրելու մասին կետը տեղ է գտել ԵՄ խորհրդի ս.թ. փետրվարի 27-ի` Հարավային Կովկասին մասին եզրակացությունների մեջ:

ԳԴՀ կառավարության տեղեկությունների համաձայն` Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների են ենթարկվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման և ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիները: 2011 թվականին գրանցվել է ծեծերի արդյունքում 136 մարմնական վնասվածք հասցնելու դեպք՝ 9 մահվան ավարտով:

2010 թ. նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում, այլ պետություններում կազմակերպված խորհրդարանական ընտրությունների համեմատ, ոչ մի առաջխաղացում դեպի ժողովրդավարություն չի նկատվել: Տեղ են գտել օրենսդրության և ընտրական իրավունքի ազատության կոպիտ խախտումներ: Գրանցվել են «կարուսելային ընտրությունների» փաստեր (նույն անձը նույն օրվա ընթացքում, շրջելով ընտրամասերը, մի քանի անգան քվեարկում է տարբեր անունների տակ): Անկախ և ընդդիմադիր թեկնածուների մեծ մասին մերժվել է գրանցումը ընտրական ցուցակներում: Նրանք, ովքեր գրանցվել են, չեն ունեցել գրեթե ոչ մի հնարավորություն ԶԼՄ-ների միջոցով մասնակցել նախընտրական պայքարին: Ընտրական տեղամասերում  գրանցվել են ճնշումներ և սպառնալիքներ քվեարկող քաղաքացիների նկատմամբ: Քվեաթերթիկները հաշվվել են դիտորդների բացակայությամբ՝ դռնփակ պայմաններում:
Այն փաստը, որ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքում ըննդիմադիր թեկնածուն (Իգբալ Աղազադե) հավաքել է 2,86%՝ հանդիսանալով ընդհանուր ցուցակում երկրորդը, ԳԴՀ դաշնային կառավարության տեսակետից ազատ  ընտրապայքարի բացակայության վկայություն է:

Ուշագրավ է հարցման 18-րդ կետը. 2011թ. նոյեմբերին, երբ Բունդեսթագի մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով հանձնաժողովում նախապատրաստվում էր Ադրբեջանում մարդու իրավուքների իրավիճակի մասին համատեղ հայտարարության տեքստ, Ադրբեջանի դեսպանը տեղեկացվել է այդ մտադրության մասին և իր բողոքը հայտնել մի շարք պատգամավորների` փորձելով կանխել հայտարարության ընդունումը: Ի՞նչ ճանապարհով է դեսպանին հաջողվել տեղեկատվություն ձեռք բերել վերոնշյալ գործընթացի մասին:
Պատասխան. Կառավարությունը տեղյակ է այդ նախադեպին, սակայն Ադրբեջանի դեսպանության տեղեկատվական աղբյուրների մասին տվյալներ չունի:  

Հարցման 24-րդ կետը վերաբերում է ԼՂ հիմնախնդրին. Ինչպե՞ս է դաշնային կառավարությունը միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատում հայկական ռազմական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքների մի մասի գրավումը:
Պատասխան. ԼՂ շուրջ պատերազմն սկսվելուց ի վեր (1992-1994թթ.) ԼՂ-ը և ադրբեջանական 7 հարակից շրջան գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ: Հակամարտության կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ, որի բանակցային հիմքն են կազմում միջազգային իրավունքի 3 սկզբունքները` խաղաղ կարգավորումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը: Գերմանիան աջակցում է բանակցային գործընթացին որպես ՄԽ պարզ անդամ:

25-րդ հարցը վերաբերում է ԼՂ հակամարտության հետևանքով Ադրբեջանի փախստականների ներկա թվին, մարդասիրական  իրավիճակին և այդ իրավիճակի բարելավմանն ուղղված` ԳԴՀ կառավարության ձեռնարկվող միջոցառումներին:
Պատասխան. Հայաստանից փախստականների թիվը հաշվվում է 250.000, նրանց մեծ մասը հաջողությամբ ինտեգրվել է ադրբեջանական հասարակությանը և մարդասիրական օգնության կարիք չունի: Դրան հակառակ` շուրջ 600.000 ներքին արտաքսվածների վիճակը մնում է անբավարար, թեև վերջին տարիներին որոշակի բարելավում է նկատվել կառավարության ֆինանսական աջակցության ծրագրի շնորհիվ:  Մարդասիրական ծրագրերը ադրբեջանցի փախստականների համար իրականացվում է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի և Կարմիչ խաչի միջազգային ֆեդերացիայի մջոցով, և ուստի ԳԴՀ դաշնային կառավարությունը նման օգնություն չի տրամադրում: 1994թ. զինադադարի ստորագրումից հետո ԳԴՀ կառավարությունը 2,6 մլն եվրոյի օգնություն է հատկացրել «Արտակարգ օգնություն փախստականներին» ծրագրով` տնտեսական զարգացման երկկողմ միջկառավարական համագործակցության շրջանակներում:

Վերոնշյալ հարցման և կառավարության պատասխանները գերմաներեն լեզվով կարող եք կարդալ այստեղ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: