• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ դաշնային կառավարության Մարդու իրավուքների քաղաքականության և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Մարկուս Լյոնինգի հայտարարությունը Ադրբեջանում քաղբանտարկյալների համաներման մասին

22 մարտի, 2012

Ս.թ. մարտի 21-ին  ԳԴՀ Մարդու իրավուքների քաղաքականության և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Մարկուս Լյոնինգը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի շնորհած համաներման կապակցությամբ: Նա ողջունել է նախագահ Հ. Ալիևի որոշումը մինչև գարնանային արձակուրդները 62 բանտարկյալների ազատ արձակելու մասին:
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու  կոչով Ադրբեջանի իշխանություններին  էր դիմել ԳԴՀ ԱԳ նախարար Գ. Վեստերվելլեն Բաքու  կատարած իր այցի ընթացքում: Հայտարարության մեջ, միաժամանակ, ափսոսանք է հայտնվում առ այն, որ Ադրբեջանի նախագահը քաջություն չի ցուցաբերել ազատելու բոլոր քաղբանտարկյալներին: Ադրբեջանի նախագահի համար մեծ հնարավորություն կլիներ համաներում շնորհել  և հստակորեն հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Հանձնակատարը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց հապաղելու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և պաշտպանել խոսքի ազատության իրավունքը:
ԳԴՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ`  տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ ազատազրկման մեջ իրենց երկրում ազատության և ժողովրդավարության համար պայքարելու պատճառով:   55 հոգի ազատ են արձակվել բանտերից, որոնցից  երկու քաղբանտարկյալներ  2011թ. ապրիլի 2-ի բողոքի երթի մասնակիցներ են:
Մ. Լյոնինգը եզրահանգում է, որ համաներման սպասելիքները չեն արդարացել, քանի որ դիտորդների ենթադրությամբ` 2011թ. ապրիլի 2-ի ցույցի 13 մասնակիցներից եթե ոչ բոլորը, ապա գոնե շատերը պետք է ազատ արձակվեին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: