• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը

24 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. «Ուրախ եմ Երևանում ողջունել հին բարեկամի, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Վերջին մեր հանդիպումը հունիս ամսին էր՝ Բեռլին իմ այցելության ընթացքում: Մեր հանդիպումների շարքը սկսել ենք դեռ 2008թ. հունիսին։ Հայ-գերմանական հարաբերությունները վերջին երկու տասնամյակի ընթացքում շարունակական զարգացում են ապրել։ Եվ առանձնահատուկ գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ դրանք նոր դինամիկա են ստացել վերջին տարիների ընթացքում, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և փոխայցելություններով»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Շտայնմայերը նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնումը, և ինքը հենց այդ ուղերձով է ժամանել Երևան։

Նախարարները հանգամանալից քննարկեցին տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական կանոնավոր երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտը, միջխորհրդարանական համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական, ռազմական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը շարունակաբար զարգացել և ամրապնդվել են:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի քննարկման ժամանակ նախարարները համակարծիք էին, որ այս հարցում մեծ նպաստ են բերում հայ-գերմանական գործարար համաժողովները, որոնք պարբերաբար կազմակերպվում են մեր երկրների գործարար համայնքների միջև: Այս առումով կարևորվեց հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացված հայ-գերմանական գործարար հանդիպումը` գերմանացի գործարարների տարածաշրջանային տնտեսական առաքելության շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատանքներին։

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձան իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: