• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

ՀՀ ԱԺ պատգամավորների այցը Բեռլին

11 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 9-ից 11-ը Բեռլինում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աղվան Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի, տարբեր խմբակցությունների պատգամավորների, ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերի, Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի հետ: Հանդիպումներ են անցկացվել նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գծով գերմանական գործարարների ասոցիացիայում, «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամում: Հանդիպումներին պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել` շարունակելու համագործակցությունը ինչպես խորհրդարանական ձևաչափով, այնպես էլ գործարար շփումներն ակտիվացնելու, համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու շուրջ: Քննարկվել են առաջիկայում միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու հետ կապված հարցեր: Հայկական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է ԵՏՄ շրջանակում Հայաստանի ներգրավվածության, իրավական և տնտեսական հնարավորությունների, ինչպես նաև ՀՀ-ում բիզնես միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ և կայուն զարգացման անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Պատվիրակության այցը Գերմանիա կազմակերպվել էր գերմանական «Ֆրիդրիխ Էբերթ» հիմնադրամի և ՀՀ դեսպանության գործուն աջակցությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: