• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայագիտության միջազգային ասոցիացիայի 15-րդ գլխավոր համաժողով

02 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում առցանց ձևաչափով մեկնարկեց Հայագիտության միջազգային ասոցիացիայի (Association Internationale des Études Arméniennes) 15-րդ գլխավոր համաժողովը։

Բացման խոսքով հանդես եկան AIEA-ի նախագահ Վալենտինա Կալցոլարին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի փոխնախագահ Վուլֆ Գալլերթը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հալլեի համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնի ղեկավար պրոֆ. դր. Արմենուհի Դրոստ-Աբգարյանը։

ՀՀ դեսպանն իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց համաժողովի կազմակերպիչների և մասնակիցների լայն աշխարհագրությանը` այս համատեքստում ընդգծելով գիտության և մշակույթի միջոցով պետությունների և ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու և համագործակցությունը խորացնելու առանձնահատկություններն ու կարևորությունը։ Արտերկրում հայագիտության զարգացմանն ուղղված քայլերի առումով շեշտեց «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի արժեքավոր գործունեությունը և ունեցած երկարամյա ավանդը:

Եռօրյա համաժողովի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները կքննարկեն հայագիտության ամենատարբեր ճյուղերին առնչվող հարցեր։

Համաժողովին կարելի է առցանց հետևել https://aiea2021.xcom.live/live/stream/8055 հղմամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: