• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

06 մայիսի, 2025
Մայիսի 6-ին Բեռլինի «Humboldt Forum»-ում կայացավ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը, որին ներկա էր ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով նաև DAAD-ի կրթաթոշակակիր է եղել։
Միջոցառմանը տեսաուղերձով հանդես եկավ դաշնային նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը։
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ ունեցան հայազգի ջութակահար Արեգ Նավասարդյանը և կորեացի դաշնակարուհի Ջոնջին Կիմը, ովքեր ի թիվս այլ գործերի՝ ներկայացրեցին նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
DAAD-ի և Հայաստանի միջև համագործակցությունը նշանակալի դեր ունի կրթության, գիտության և միջմշակութային փոխանակման խթանման գործում։ Բազմաթիվ հայ ուսանողների, հետազոտողների և ուսուցիչների հնարավորություն է ընձեռվել սովորել, հետազոտություններ անցկացնել կամ շարունակել իրենց կրթությունը Գերմանիայում՝ DAAD կրթաթոշակների միջոցով։
ՀՀ դեսպանը շնորհավորեց DAAD-ի նախագահ Ջոյբրատո Մուխերջիին DAAD-ի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ համագործակցություն նաև առաջիկայում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: