• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Երևանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը փայլուն դեբյուտով հանդես եկավ Բեռլինի Konzerthaus-ի բեմում

02 օգոստոսի, 2025

Այս օրերին Բեռլինի հռչակավոր Konzerthaus համերգասրահը հյուրընկալում է ամենամյա և բարձր հեղինակություն ունեցող Young Euro Classic փառատոնը, որն արդեն երկար տարիներ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբերի ներկայացման կարևորագույն հարթակներից մեկն է Եվրոպայում։

Օգոստոսի 2-ին փառատոնի շրջանակում իր դեբյուտային ելույթով հանդես եկավ Երևանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում հնչեցին՝ Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» Սյուիտ թիվ 1, Անտոնին Դվորժակի թիվ 9 մի մինոր «Նոր աշխարհից» սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի Սուսերով պար «Գայանե» բալետի սյուիտներից և Վալս «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից։

Համերգի ընթացքում նվագախմբի հետ ելույթ ունեցավ աշխարհահռչակ շեփորահար Սերգեյ Նակարյակովը, ով կատարեց կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը։

Համերգին ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

ՀՀ դեսպանությունը շնորհավորում է տաղանդավոր երաժիշտներին հաջողված ելույթի առիթով՝ մաղթելով նոր ձեռբերումներ։

Համերգը հասանելի է https://www.arte.tv/en/videos/127071-003-A/yerevan-youth-symphony-orchestra/ հղումով։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: