• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Դեսպան Ենգիբարյանի հանդիպումը պետքարտուղար Թոմաս Յարցոմբեկի հետ

19 օգոստոսի, 2025
Դեսպան Ենգիբարյանի հանդիպումը պետքարտուղար Թոմաս Յարցոմբեկի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպանի  հանդիպումը ԳԴՀ թվայնացման և նորարարության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Յարցոմբեկի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ 

ՀՀ դեսպանը պետքարտուղարին ներկայացրեց տարածաշրջանի վերջին զարգացումները, մասնավորապես նշելով, - «Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար մեկնարկել է խաղաղության և բարեկեցության դարաշրջան։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ՝ օտարերյա ներդրողների համար հիմնական խոչընդոտ հանդիսացող անվտանգային ռիսկերը ամբողջապես չեզոքացվել են, պատերազմի և անկայունությունների հավանականությունը տարածաշրջանում հավասարվել է զրոյի։ Համաձայնագիրը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր հարևան երկրների և Եվրոպական Միության համար»։

Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Վաշինգոտնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ նշելով որ այսպիսով հիմնադրվում է աշխարհի առևտրային խոշորագույն հանգույցներից մեկը։ «Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) ծրագրով, հիմնվելով պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա՝ ապաշրջափակվելու է ողջ տարածաշրջանը, ստեղծվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ լոգիստիկ շղթա։ Այսպիսով վերջ է դրվել տասնամյակների շրջափակմանը, ինչը ոչ միայն նպաստելու է Հայաստանի և մեր տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլ ստեղծվել է հնարավորությունների պատուհան գերմանական ընկերությունների համար։» - նշել է ՀՀ դեսպանը։

ՀՀ դեսպանը հայտնեց, որ Բեռլինում կայացած GITEX EUROPE 2025-ին մասնակցել է Հայաստանի գործարարներից բաղկացած պատվիրակություն, ովքեր հետաքրքրված են գործարար կապեր հաստատել գերմանական ընկերությունների հետ, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց DigiTec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսի վրա, որը տեղի է ունենալու Երևանում առաջիկա հոկտեմբերին։ Զրուցակիցները քննարկեցին Թվայնացման և նորարարության դաշնային նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև հետաքրքրված ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: