• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպանի հանդիպումը Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

11 սեպտեմբերի, 2025
Տեղի ունեցավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդպումը Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հետ։ Զրույցի հիմնական թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրն էր։
Արմին Լաշեթը մասնավորապես նշեց. - «Լավ է, որ երկու երկրներն ընտրել են խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղին։ Խաղաղության համաձայնագրով ավարտվում է գրեթե քառասուն տարի տևած հակամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ։ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները այս քայլով օգտագործել են հնարավորությունը՝ ավարտելու տարածաշրջանում մարդկանց տառապանքն ու հույս ներշնչելու ավելի լավ ապագայի համար։ Համաձայնագիրը նպաստում է նաև կայունացնել ամբողջ Կովկասյան տարածաշրջանը և նոր ուղիներ է բացում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության և հաշտեցման գործընթացին երկու կողմերում»։
ՀՀ դեսպանը, իր հերթին, նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները շահեկան են թե տարածաշրջանի երկրների, և թե Եվրոպական Միության համար: «Փոխվել են խաղի կանոնները, հակամարտության տրամաբանությանը փոխարինելու է համակողմանի համագործակցության տրամաբանությունը, իսկ այդ համագործակցությունից կշահեն բոլորը», - հավելել է դեսպան Ենգիբարյանը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: