• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը պատգամավոր Շրապսի հետ

26 փետրվարի, 2026
Դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը պատգամավոր Շրապսի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանը և Գերմանիան անցած տարվա դեկտեմբերին ստորագրեցին «Գործընկերության ռազմավարական օրակարգի» հռչակագիրը, ինչը սահմանում է քաղաքական, տնտեսական, զարգացման և կարողությունների ամրապնդման, մշակույթի, կրթության, գիտության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում առավել սերտ համագործակցություն։ Եվրոպական Միության հետ Հայաստանը ևս ստորագրել է «Գործընկերության ռազմավարական օրակարգի» հռչակագիր, որն իր հերթին սահմանում է համագործակցություն ժողովրդավարության, իրավունքի գերակայության, արդարադատության բարեփոխումների, մարդու իրավունքների, սոցիալ–տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության, առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Բունդեսթագի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յոհաննես Շրապսի (ՍԴԿ) հանդիպման ընթացքում կարևորվեց Բունդեսթագի հետ համագործակցությունը ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու համատեքստում։ Դեսպանը զրուցակցին ներկայացրեց տարածաշրջանի ներկայիս զարգացումները, Հայաստան-ԵՄ ինտեգրման գործընթացները։ Անդրադարձան Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առնչվող հարցերին։
ՀՀ դեսպանը պատգամավորին շնորհակալություն հայտնեց Հայաստանի հետ կապված վերջինիս կառուցողական դիրքորոշման և աջակցության համար։
 
 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: