• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանի մասնակցությունը «Եվրոպական Միությունում մշակութային դիվանագիտության ֆորում. Մշակութային դիվանագիտության առաջմղումը Եվրոպական Միության շրջանակներում» համաժողովին

18 հունիսի, 2026

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Պոտսդամի Մշակութային դիվանագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրոպական Միությունում մշակութային դիվանագիտության ֆորում. Մշակութային դիվանագիտության առաջմղումը Եվրոպական Միության շրջանակներում» համաժողովին և հանդես եկավ «Ուսումնասիրելով Հայաստանի ռազմավարական դերը Եվրոպան և Ասիան կապող օղակում» թեմայով ելույթով:

Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարվող քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և «ԹՐԻՓՓ» ծրագրի իրականացման ընթացքը:

Շեշտվեց, որ տարածաշրջանում բացվող նոր հնարավորությունները կարող են հետաքրքրություն ներկայացնել եվրոպական այդ թվում՝ գերմանական ընկերությունների համար:

Դեսպան Ենգիբարյանն անդրադարձավ դիվանգիտության մեջ մշակույթի և կրթության կարևոր դերակատարությանը և այս համատեքստում հիշատակեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի մասին:

Համաժողովին մասնակցեցին քաղաքական և գիտնական շրջանակների ներկայացուցիչներ, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, դիվանագետներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: